
01
Արի՛ Վանաձոր
Անձրևոտ այս քաղաքում, որտեղ երկինքը գրեթե միշտ ծածկված է ամպերով և անհնար է տեսնել աստղերը, հիմա դրանք կարող եք տեսնել տարվա բոլոր եղանակներին և օրվա բոլոր ժամերին
2019 թվականի փետրվարի 16-ին իրականացավ երկու աղջիկների երազանքը.
ՓՄՁ ԶԱԿ-ի և Եվրամիության հովանավորությամբ
«Օրիոն» պլանետարիումն իրականություն դարձավ

02
Տիեզերք
Կատարյալ վայր սովորելու համար
Աշխարհի լավագույն արտադրողների ավելի քան 60 գիտա ֆանտաստիկ ֆիլմեր՝ երաշխավորված կրթաության
և առողջապահության փորձագետների կողմից: Ֆիլմերը թարգմանված են հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Դրանք թույլ են տալիս լիարժեք գիտելիքներ ստանալ ցուցադրվող նյութի մասին։

03
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Տիեզերքը չափազանց մոտ է քեզ
Սա միաժամանակ դպրոց է, թատրոն, կինո, դասարան է բաց երկնքի տակ և ներկյացում, որում դերասանները տիեզերական մարմիններն են: Տեսնել արեգակնային համակարգի մոլորակները, վիրտուալ թռիչք կատարել Սատուրնի շուրջ, լսել պատմություններ դինոզավրերի ոչնչցման, քաղաքակրթությունների վերացման մասին….
Ու այս ամենը` քո ձեռքերում, քո ափիդ մեջ